Ֆեյսբուքյան օգտատեր Իվան Շաբլովը ցավով տեղեկացնում է, որ կյանքին հրաժեշտ է տվել հայաստանցի գործարարն, ով տաս տարի անվճար հաց էր բաժանել կարիքավորներին: «Ինժեներ Մամուդ Շավարշյանը հայաստանցի եզդի էր, Ռուսաստան էր տեղափոխվել շուրջ 25 տարի առաջ: Նախ աշխատել է մասնագիտությամբ, ապա բիզնեսով զբաղվել՝ բացելով իր մթերային խանութը Ստրունինո քաղաքում: Նկատելով, որ իր դրամարկղի մոտ տարեցները հատիկ-հատիկ հաշվում են մանրադրամները, նա մտածել է անվճար հացի կտրոններ տպել:
Անհավատալի է, բայց գտնվել էին մարդիկ, ովքեր նման մարդու դեմ բողոք էին ներկայացրել՝ իբրև թե նա ճիշտ չի բաժանում հացը: Կարծես թե նախագահը նրան կարգադրել էր, իսկ նա հացի կեսն իրեն էր վերցրել: Ի պաշտպանություն՝ Մամուդի այդ ժամանակ հանդես էին եկել լրագրողները, բոլոր ԶԼՄ-ները շոկի մեջ էին բողոքողի այդ աստիճան լկտիությունից:
Մամուդը դա չի արել պատվոգրերի համար, չի արել քաղաքի տոնին բեմում մեծարվելու համար: Նա ուղղակի կատարում էր իր պապի խրատը. «Պետք է օգնել նրանց, ովքեր քեզնից վատ են ապրում»:
Նա հաց է բաժանել տաջիկ տղաներին, ովքեր, գալով արտագնա աշխատանքի, սոված էին մնում: Ու ամեն օր անվճար հաց էր տալիս անտուններին՝ ռուսներին, թաթարներին, ուկրաինացիներին, բոլորին: Լրագրողները հաշվել էին, որ ամեն օր նա մի «Գազել» անվճար հաց էր բաժանում:
Շնորհակալություն և պայծառ հիշատակ քեզ, Մամուդ ջան»: