Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան

17:18, ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ամենուր ակտիվություն է և պայքար, բացի Ազգային ժողովից, երբ պետք է լիներ ճիշտ հակառակը։ Անգամ Ազգային ժողովի որոշ ազնիվ պատգամավորներ, տեսնելով, որ այնտեղ համերաշխ գործընկերային, աշխատանքային մթնոլորտ է, դուրս են եկել այդ վիճակից և ստիպված են իրենց ցասումն արտահայտել փողոցում, մարդկանց կողքին։
     Եթե այս ամենը չստանա քաղաքական բովանդակություն և չձևակերպվի վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական և տրամաբանական գործընթացով, ապա ամեն ինչ կավարտվի մի քանի ակցիաներով և հայրենակործման հերթական արարներով։
     Մեկ րոպե ուշացումը կործանարար է։
     Վարչապետին անվստահություն չհայտնելը նշանակում է վստահություն հայտնել նրան»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
2234 | 0
Facebook