Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղի կալանավորված բնակիչների հարազատները բողոքի ակցիա են անում

12:40, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Սարի թաղի կալանավորված բնակիչների հարազատները բողոքի ակցիա են անում

Սարի թաղում հուլիսի 19-ին տեղի ունեցած բախումների պատճառով կալանավորվածների հարազատներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց: Կալանավորվածներից Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բերնեցյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ բաց նամակ են հանձնելու դեսպանատանը: «Դրանից հետո երթով շարժվելու ենք Ֆրանսիայի դեսպանատուն, այնուհետև Ռուսաստանի և վերջում բաց նամակ ենք հանձնելու նախագահին: Բաց նամակի մեջ ներկայացրել ենք այն հիմնավորումները, ըստ որի` Սարի թաղի 10 բնակիչների անօրինական են կալանավորել և միջազգային կառուցներից պահանջում ենք, որպեսզի միջամտեն և կալանավորվածներին ազատ արձակեն»,- ասաց Բերնեցյանը: Անդրադառնալով Սարի թաղի գործով ընթացող դատական նիստերին` Բերնեցյանն ասաց, որ դրանք ձգձգվում են: «Այս պահին ոստիկաններն են ցուցմունք տալիս: Պետք է նշեմ, որ ցուցմունք տվող ոստիկաններից որևէ մեկը կալանավորվածներին չեն ճանաչել, նրանց դեպքի վայրում չեն տեսել, բայց այս ամենից հետո նրանց ազատ չեն արձակում»,- ասաց Բերնեցյանը:
     Վերջինը տեղեկացրեց, որ փետրվարի 23-ին` ժամը 16:30-ին, լինելու է դատական հաջորդ նիստը:
     Տեղեկացնենք, որ Սարի թաղի կալանավորված բնակիչները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչին օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով:

2155 | 1
Facebook