Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղի գործով կալանավորվածների հարազատները վարչապետից արդարություն են պահանջում

15:30, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Սարի թաղի գործով կալանավորվածների հարազատները վարչապետից արդարություն են պահանջում

«Վարչապետ Կարեն Կարապետյանը մեր վերջին հույսն է, դրա համար էլ այսօր եկել ենք այստեղ նրանից արդարություն պահանջելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է կառավարության շենքի դիմաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ տիկին Լալան։ Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին: Տիկնոջ խոսքով` բազմիցս դիմել են նախագահին, բայց այդպես էլ ոչ մի արդյունք չի եղել։ «Երեկ նորից դատական նիստն առանց որևէ հիմնավորման հետաձգեցին: Կարծես նրանց առաջ պայման է դրված, որ տղաներին երկար ժամանակ անազատության մեջ պահեն»,- ասաց տիկին Լալան:
     Տեղեկացնենք, որ Սարի թաղի կալանավորված բնակիչները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչին օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով:

2541 | 0
Facebook