Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահաբեկչություն Աֆղանստանում. կան զոհեր. վիրավորների թվում է ԱՄԷ-ի դեսպանը

14:00, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
Ահաբեկչություն Աֆղանստանում. կան զոհեր. վիրավորների թվում է ԱՄԷ-ի դեսպանը

Աֆղանստանի Կանդագար քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել: Զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 18-ը: Վիրավորների թվում է Կանդագարի նահանգապետն ու Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը, հաղոդրում է Reuteres գործակալությունը։
     Նախնական տվյալներով` զոհերի թվում է Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը:

Պաշտոնական Աբու-Դաբիի տվյալներով՝ զոհերը եղել են հումանիտար առաքելության աշխատակիցներ, ովքեր զբաղվել են կրթական գործունեությամբ և զարգացման ծրագրերով։
     Մեկ այլ ահաբեկչություն էլ տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Քաբուլում: Այնտեղ զոհվել է 38, վիրավորվել 70 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ մեկ չի ստանձնել։

9492 | 0
Facebook