Այսօր Լևոն Խեչոյանի ծննդյան օրն է
Այսօր հանճարեղ գրող Լևեոն Խեչոյանի ծննդյան օրն է: Անվանի արձակագիրը ծնվել է 1955թ. դեկտեմբերի 8-ին` Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում: 1983 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրել է Հրազդան քաղաքում։ 2003-ի սեպտեմբերին Բեյրութում լույս է տեսել Խեչոյանի «Հողի դողը» պատմվածքների ժողովածուն, որի համար 2005-ին արժանացել է Հրանտ Մաթևոսյանի անվան գրական մրցանակի: 2006-ի մարտին լույս է տեսել «Ձայներ և տեսիլքներ» ընտրանին` պատերազմական թեմաներով: 2011-ի ապրիլին լույս է տեսել նրա «Փուշը, Հայր, Փուշը» պատմվածքների ժողովածուն: 2013-ին վերահրատարակվել է Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որը 4-րդ դարի պատմական իրադարձությունների հենքով յուրովի մեկնաբանում է նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունները: Այդ առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ: |