Չինաստանի Սինցզյան-Ույգուրսկ ինքնավար շրջանում ուժգին երկարաշարժ է գրանցվել: Երկրաշարժի ուժգնությունը հասել է 6.2 մագնիտուդի: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Չինաստանի ժամանակով 13:15-ին (ՀՀ ժամանով` 09:15-ին): Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 6 կմ խորության վրա: Ավերածությունների և զոհերի մասին առայժմ տեղեկատվություն չի հաղորդվում: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Ղազախստանի արևելյան հատվածներում և Ալմա-Աթայի մարզում: