Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-Maybach-ը հրապարակել է ամենաթանկարժեք կաբրիոլետի թիզերը

00:05, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
Mercedes-Maybach-ը հրապարակել է ամենաթանկարժեք կաբրիոլետի թիզերը

Mercedes-Maybach-ը հրապարակել է նոր կաբրիոլետի առաջին թիզերային լուսանկարները: Ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, Լոս Անջելեսի ավտոսրահում:
     S650 անվամբ մոդելը թողարկվելու է սահմանափակ քանակությամբ՝ 300 օրինակով և դառնալու է Daimler կոնցեռնի` պատմության մեջ ամենաշքեղ կաբրիոլետը:
     Նորույթը կառուցելու են S-Class կաբրիոլետի հիման վրա, որն առաջին անգամ ցուցադրվել է անցյալ տարի Ֆրանկֆուրտում կայացած մոթոր-շոուի ժամանակ:
     Ավտոմեքենան շարժման մեջ է դնելու 6,0-լիտրանոց բենզինային V12 տուրբոշարժիչը, որի արագությունը կգերազանցի 520 ձիաուժը:

12784 | 0
Facebook