Մաշկը ձգելու արդյունավետ միջոց են առաջարկում ռուս կոսմետոլոգները: Նրանք խորհուրդ են տալիս խառնել 1 թեյի գդալ օսլան և մեկ հատ բանանի խյուսը: Խառնուրդը քսել դեմքին և դեկոլտեի հատվածին ու պահել 20-25 րոպե: Երբ դիմակը չորանա, մաքրել գոլ ջրով: Արդյունքն, ըստ մասնագետների, լինում է ակնթարթային և ոչնչով չի զիջում կոսմետոլոգիական թանկարժեք պրոցեդուրաների հետևանքով ստացված արդյունքին: