Նախօրեի նկատելի աճից հետո նավթային շուկայում այսօր որոշակի ճշգրտումների հետևանքով սև ոսկու գների չնչին անկում է գրանցվել: Եվրոպական էտալոնային նավթի 1 բարելի արժեքը նվազել է 0.66%-ով և հասել 51.52 դոլարի: Ամերիկյան նավթի 1 բարելը գնահատվել է 49.49 դոլար` 0.68%-ով պակաս: