Գործարար Արամ Պետրոսյանն, ով օրերս Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում պատանդներ էր վերցրել, դադարեցրել է հացադուլը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցևը:
«Բժիշկները նրան խորհուրդ են տվել դադարեցնել հացադուլը, և մենք` որպես փաստաբաններ, խորհուրդ ենք տվել նրան չվտանգել առողջությունը»,- հայտնել է փաստաբանը:
Նա բացատրել է, որ Պետրոսյանը կալանքի մասին որոշման հրապարակումից հետո վատացել է, դատարան շտապօգնություն են կանչել: Նա նաև նշել է, որ այժմ քննչական ոչ մի գործողություն դեռևս չի տարվում իր պաշտպանյալի հանդեպ։
«Այս շաբաթ նախատեսված է դեպքի վայրում՝ այսինքն բանկի բաժանմունքում, նրա ցուցմունքների ստուգումն»,- ասել է փաստաբանը: