Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահրամ Բաղդասարյանը` ոստիկանապետի պահվածքի մասին

14:15, երկուշաբթի, 25 ապրիլի, 2016 թ.
Վահրամ Բաղդասարյանը` ոստիկանապետի պահվածքի մասին
     ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով երեկ Ծիծեռնակաբերդում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետևյալ արտահայտությանն` ուղղված լրագրողին` «Քո մեջ կին չեմ տեսնում», ասաց. «Ճիշտն ասած` իրականությանը չեմ տիրապետում, բայց միշտ դեմ եմ եղել նման միջադեպերին և նաև լրագրողներն էլ պետք է իրենց պահելաձևը վերանայեն: Եթե ոստիկանությանն է վերաբերում, ապա այնտեղ կա կարգուկանոն, որին պետք է բոլորը ենթարկվեն»: Դիտարկմանը, թե ավանդույթ է դարձել պաշտոնատար անձանց կողմից լրագրողներին վիրավորելը, Բաղդասարյանը պատասխանեց. «Բոլորը` բավականին լայն հասկացողություն է»:
12996 | 2
Facebook