ՀՀ ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը ձայնային տվյալները ժառանգել է մորից: Ծնվել է 1957-ի Փետրվարի 5ին` Գյումրիում: Ավարտել է Գյումրու` Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, իսկ 1997-2001-ին անձամբ է գլխավորել Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:
Երգչուհին Միացյալ Նահանգներում հիմնել է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։
Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Artists for Pease»բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների` «Այլևս երբեք» կարգախոսով։
Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 2012թ. նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում` լեղապարկի վիրահատության հետևանքով առաջացած բարդացումների պատճառով։
Մի առիթով երգչուհին խոստովանել է, որ թեև ինքն իրեն երջանիկ մարդ է համարում, բայց հաճախ, երբ տխրում է, փակվում է իր մեջ: