Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սելին Դիոնի եղբայրը մահամերձ է

15:06, շաբաթ, 16 հունվարի, 2016 թ.
Սելին Դիոնի եղբայրը մահամերձ է
     Երգչուհի Սելին Դիոնի կյանքում դժվար ժամանակաշրջան է: Երկու օր առաջ քաղցկեղից մահացել էր երգչուհու ամուսինը, իսկ այժմ լուրեր են տարածվել, որ երգչուհու եղբայրը` Դանիելը, նույնպես պայքարում է քաղցկեղի դեմ: Հաղորդվում է, որ նա մահամերձ է:
     «Հաշված օրեր կամ ժամեր են մնացել: Սա շատ ցավալի է: Այն նման է Ռենեի հիվանդությանը, նա ունի կոկորդի, լեզվի և գլխուղեղի քաղցկեղ»,- պատմել է Սելին Դիոնի քույրը:
     Երգչուհու 59-ամյա եղբայրն այս պահին գտնվում է Մոնրեալի հիվանդանոցներից մեկում, նրա հետ է ընտանիքը, այդ թվում` 88-ամյա մայրը:
     «Մենք օր ու գիշեր նրա հետ ենք: Նա 59 տարեկան է, այնքան երիտասարդ մահանալու համար...»,- նշել է քույրը:

     Սելին Դիոնն ամուսնու հոգեհանգիստը կկազմակերպի հաջորդ հինգշաբթի` Մոնրեալի այն նույն եկեղեցում, որտեղ 21 տարի առաջ ամուսնացել էր Ռենեի հետ:

     Երգչուհին ամուսնու հիշատակին նվիրված հատուկ համերգ կտա փետրվարի 3-ին Սելինը Լաս Վեգասի Caesars Palace Colosseum-ում:
16069 | 1
Facebook