«Արմեն Աշոտյանի՝ պաշտոնական դիրքի չարաշահման արդեն երկրորդ դեպքի համար, չեք կարծո՞ւմ, որ պետք է բացատրություններ պահանջել նրանից»,- դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ նիստի սկզբում հարցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Պետք է ստուգել՝ ինֆորմացիան ճի՞շտ է, թե՞ ոչ,- արձագանքեց Գ. Սահակյանը:
«Պարոն Սահակյան, խնդիրը ոչ միայն Աշոտյանի հետ է կապված, այլ նրա հրահանգները կատարող ուսուցիչների և տնօրենների, քանի որ նման ճնշումները ծնողների վրա քրեական պատասխանատվություն են ենթադրում՝ ընտրական իրավունքի իրականցմանը խոչընդոտելու համար ու պատժվում են 2-ից 5 տարի ազատազրկմամբ: Բացատրություն ստացե՛ք նախարարից»,- շարունակեց Զուրաբյանը:
«Պրովակացիոն հայտարարություն է: Դեռևս ընտրության օրը չէ, ի՞նչը խախտեն... Լավ, կասենք՝ ուսուցիչներին սրանից հետո «Այո» բառը հանեն բառարանից, թողնեն «Ոչ»-ը,- հնչեց Գալուստ Սահակյանի արձագանքը: