Հակառակ բոլոր հետազոտությունների, որոնք եզրակացրել են, որ բազմակնությունը վատ է անդրադառնում կանանց և նրանց երեխաների վրա՝ ամերիկացի գինականները կարծում են, որ դա իրականում բխում է որոշ կանանց շահերից:
Բազմակնությունը հանդիպել է հնագույն հասարակարգերի 80 %ժում, իսկ այժմ հանդիպում է հիմնականում Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած տարածքներում: Բոլոր գիտնականները միակարծիք են, որ այդպիսի ամուսնություններն օգտակար են տղամարդու համար: Իսկ կանանց պարագայում բազմակնության օգուտն ու վնասը պարզելու համար անթրոպոլոգները համեմատել են միակին և բազմակին ընտանիքների սոցիալ-տնտեսական դիրքը Տանզանիայի 56 գյուղերում:
Սակայն գիտնականները համեմատել են միևնույն գյուղերի միակին և բազմակին ընտանիքները և պարզել, որ բազմակնության պարագայում ընտանիքներում սնունդն ավելի շատ է եղել, իսկ երեխաներն՝ ավելի առողջ: Բազմակին ընտանիքներն ավելի շատ անասուն են պահել ու ավելի շատ հող մշակել:
Ամուսնության այս ձևն արդարացված է հատկապես այն աղքատ երկրներում որտեղ կանայք մեծապես կախված են տղամարդկանցից և իրենք գումար չեն վաստակում: Հետազոտության հեղինակներն զգուշացնում են, որ բազմակնության արգելքը կարող է վատթարացնել կանանց վիճակը հատկապես այն վայրերում, որտեղ գույքային անհավասարության մակարդակը տղամարդկանց շրջանում շատ բարձր է: Այդ արգելքը կսահմանափակի կանանց ընտրության հնարավորությունը տղամարդ ընտրելու հարցում: