Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առագաստանավի վթարից 124 մարդ է տուժել

10:43, երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2015 թ.
Առագաստանավի վթարից 124 մարդ է տուժել

Չինաստանում առագաստանավը բախվել է ստորջրյա օբյեկտին, ինչի արդյունքում տուժել է առնվազն 124 մարդ: Հոնկոնգից Մակաո ուղևորվող առագաստանավը տեղափոխելիս է եղել 163 մարդու, տախտակամածին եղել է նաև անձնակազմի 11 անդամ:

Վթարի վայրում աշխատել են նավակներ, ափին սպասել են շտապօգնության մեքենաները, սակայն, չնայած դրան, տուժածների մի մասը ժամեր շարունակ օգնություն չի ստացել, հաղորդում է «ԲիԲիՍի»-ն:

Հոնկոնգում ջրային ուղիները ծայրաստիճան բանուկ են: Եվ չնայած անվտանգության բարձր չափանիշներին՝ այս հատվածում վերջին տարիներին հաճախադեպ են նմանատիպ միջադեպերը: Մասնավորապես՝ 2012-ին զբոսանավի ու առագաստանավի բախումից զոհվել էր 39 մարդ, իսկ վթարի մեղավոր էր ճանաչվել առագաստանավի նավապետը:

14258 | 0
Facebook