Ամերիկացի 16-ամյա ֆրիսթայլիստ Սեմ Ջեքենթալը մահացել է վնասվածքների պատճառով, որոնք ստացել է մարզումների ընթացքում։ Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին, երբ ԱՄՆ-ի հավաքականը մարզական հավաք էր անցկացնում Ավստրալիայում։ Մարզումներից մեկի ժամանակ ընկել է, ինչից հետո անհապահ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց։ Բժիշկները մարզիկի մոտ գլխուղեղի լուրջ վնասվածք են ախտորոշել։ Վերջին մի քանի շաբաթները մարզիկը կոմայի մեջ է եղել, իսկ հոկտեմբերի 1-ին մահացել։
Նշենք, որ Ջեքենթալը ԱՄՆ-ի երիտասարdների չեմպիոն էր։