Մեքսիկայում, երկրի խորհրդարանի շենքի դիմաց հարյուրավոր կիսամերկ ցուցարարներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ իշխանական ոլորտում առկա կոռուպցիայի: Ցույցը տեղի է ունեցել երեկ: Ցուցարարները պարել են սալսա՝ ներքնազգեստների վրա փակցնելով Միգել Անխել Յունեսի լուսանկարները: Հենց նրան են մեղադրում միլիոնավոր պեսոների հափշտակության համար այն ժամանակ, երբ նա զբաղեցրել է դաշնային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը:
Ցուցարարները պահանջել են մանրամասն հետաքննություն անցկացնել նրա ղեկավարման ողջ ժամանակաշրջանի համար:
Ակցիան իրականացվել է «400 pueblos» շարժման կողմից, որն իր առաջ նպատակ է դրել պայքարել երկրում գործող և ահագնացող չափերի հասնող կաշառակերության դեմ: