Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մերսեդես»-ը ցուցադրել է S-class կաբրիոլետի առաջին լուսանկարը

21:03, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2015 թ.
«Մերսեդես»-ը ցուցադրել է S-class կաբրիոլետի առաջին լուսանկարը

Սեպտեմբերին Ֆրանկֆուրտում կայանալիք ավտոսալոնին ընդառաջ «Մերսեդես»-ը ներկայացրել է S-class կաբրիոլետի առաջին լուսանկարը:

S-class ավտոմեքենայի ձևափոխված տարբերակը բաց տանիքով առաջին 4 տեղանոց մոդելը կլինի 1971թ. ի վեր: Մեքենայի դիզայներական աշխատանքները տարվել են այնպես, որ այն արտաքին տեսքով համապատասխան դասի կուպեի տպավորություն ստեղծի:

Ավտոմեքենայի սրահը կաշեպատ կլինի` փայտյա տարրերով: Ոչ պաշտոնական տվյալներով` կաբրիոլետը կունենա V-աձև տուրբինային շարժիչ` 6 լիտր ծավալով և 630 ձիաուժ հզորությամբ:
16401 | 0
Facebook