Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի Բորդո քաղաքում նորաթուխ մուսուլմանների օրենքները զայրացրել են քաղաքապետին

20:13, չորեքշաբթի, 24 հունիսի, 2015 թ.
Ֆրանսիայի Բորդո քաղաքում նորաթուխ մուսուլմանների օրենքները զայրացրել են քաղաքապետին

Ֆրանսիական Բորդո քաղաքում գործող մթերային խանութներից մեկն արգելել է մուսուլման կանանց խանութ գալ աշխատանքային օրերին: Այն միևնուն ժամանակ արգելել է նաև տղամարդկանց՝ խանութ մտնել հանգստյան օրերին, գրում է «Դը Լոքալ»-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ առևտրի կենտրոնը պատկանում է նեոֆիտներին (մուսուլմաններ, որոնք վերջերս են սկսել դավանել իսլամը), և այդ խստացումները նրա համար են, որ տարբեր սեռերի մարդիկ չհանդիպեն խանութում:

Խանութի տերերի վճիռը զայրացրել է քաղաքի իշխանություններին: Քաղաքապետ Ալան Ժյուպին իր թուիթերյան միկրոբլոգում գրել է. «Կյանքում առաջին անգամ նմանատիպ խտրականություն է իրականացվում Բորդոյում: Դա վատ է և ստեղծում է մահմեդական համայնքի բացասական իմիջ, այնինչ այդ համայնքն 99%-ով հետևում է ֆրանսիական օրենքներին: Խտրականության համար կարելի է ստանալ մինչև 5 տարվա ազատազրկում կամ էլ տուգանք՝ 75 հազար եվրոյի չափով»:

Առայժմ հայտնի չէ, թե ստույգ ինչ օրենք են խախտել խանութի տերերը:

Մահմեդական շատ երկրներում, այդ թվում և՝ Սաուդյան Արաբիայում, կանայք ու տղամարդիկ իրավունք ունեն գնալ խանութներ միայն հակառակ սեռի ներկայացուցչի ուղեկցությամբ: Սակայն արտասահմանցիների վրա այդ օրենքները չեն տարածվում:

10766 | 0
Facebook