Ինչպես է 100 տարում փոխվել ֆիլիպինուհիների արտաքին տեսքը
Մոլորակի վրա ապրող ամեն մի ազգ անցել է իր պատմության, ավանդույթների, գեղեցիկի ընկալման ուրույն ուղին: «Գեղեցկության 100 տարին» նախաձեռնությունն այս անգամ էլ անդրադարձել է Ֆիլիպինների կանանց գեղեցկության փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել վերջին 100 տարում: Հիշեցնենք, որ առավել վաղ անդրադարձ էր կատարվել իրանուհիների գեղեցկության չափանիշների փոփոխմանը: 1910-ականներ Ամերիկա-ֆիլիպինյան պատերազմից հետո Ֆիլիպինների բնիկ ժողովուրդներն անցել են ԱՄՆ-ի տիրապետության տակ, իսկ որոշ շրջաններում պարտիզանական պայքարը շարունակվել է մինչև 1913 թվականը: Ֆիլիպինյան կղզիների բնիկ կանանց մարմինները զարդարվել են դաջվածքներով, բացառվել է կոսմետիկան: Մազերը եղել են ուղիղ՝ դիմացի հատվածում բացվածքով, որը զարդարվել է ոսկրերից ու խեցիներից պատրաստված կապիչներով: 1920-ականներ 1920-ականներ Ֆիլիպինցիներն ավելի ու ավելի են ամերիկանացվել, նրանց տնտեսությունն սկսել է աճել: Կանայք գտնվել են իսպանական և ամերիկյան միտումների ազդեցության տակ: Սկսել են հագնել բարդ ձևվածքով հագուստներ, մազերը ծածկել թաշկինակներով ու դիմահարդարվել: Արևայրուքով մաշկն ընդունվել է որպես առողջության չափանիշ: 1930-ականներ 1930-ականներ Այս տարիներին կանայք ոգեշնչված են եղել ջազով և էկրանային դերասանուհիներով, քանի որ հենց այդ ժամանակ է տեղի ունեցել կինեմատոգրաֆիայի վերելքը: Դիմահարդարումը դարձել է առավել դրամատիկ, ի հայտ են եկել փայլն ու գլամուրը: 1940-ականներ 1940-ականներ Ճապոնիան շրջափակել է Ֆիլիպինները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչի արդյունքում կանայք ու տղամարդիկ միավորվել են Հուքբալախալաի շարքերում, որը պայքար է մղել ճապոնական բանակի դեմ: Այս բանակի կանայք առանձնացել են ալիքաձև վարսերով ու գոհարագույն շրթունքներով: Սակայն մեծամասամբ այս կանայք դիմահարդարման ժամանակ անգամ չեն ունեցել: 1950-ականներ 1950-ականներ Պատերազմից հետո Ֆիլիպիններում սկսվել է կինոյի սեփական ոսկեդարը: Կանայք սկսել են ակտիվորեն օգվել երանգաքսուքներից՝ հարթ մաշկ ունենալու համար: Նրանց աչքերն ընգծված են եղել, շուրթերը՝ ծածկված վառ շրթներկով, այտերը՝ սնգույրով: 1960-ականներ 1960-ականներ Ամերիկյան այլ զորքեր են մտել Ֆիլիպիններ, ու կանայք դարձյալ հայտնվել են մշակութային կուռքերի ազդեցության տակ: Նրանք փորձել են կրկնել իրենց քաղաքական գործիչ Իմելդի Մարկոսի սանրվածքը: Այդ ժամանակ նորաձև է եղել բաց մաշկը, որին հակադրվել են մուգ հոնքերը: 1970-ականներ 1970-ականներ Կաշառակերությունը դարձել է ակնհայտ Մարկոսի ռեժիմի տարիներին, և շատերը լքել են երկիիրը: Կանայք սկսել են ոգեշնչվել ասիացի մոդել Կարիլագանի գեղեցկությամբ, բարձր սանրվածքներ են արել և կրել նախշուն հերակալներ: Մուգ ներկած ու տխուր տեսք ստացած աչքերը դարձել են գեղեցկության չափանիշ: 1980-ականներ 1980-ականներ Մեծամասամբ Ամերիկայի մեղքով Ֆիլիպինների տնտեսությունն անկում է ապրել: Կանայք սկսել են օգտագործել վառ դիմահարդարում՝ կիրառելով մանուշակագույն ստվերաներկ և փայլուն վարդագույն շրթներկ: Նաև սկսել են մազափունջ կրել՝ դրանք համադրելով ուղիղ վարսերի հետ: 1990-ականներ 1990-ականներ Շնորհիվ նոր լիդեր Կորասոն Ակինոյի՝ Ֆիլիպիններն սկսել է շարժվել հաջողակ ժողովրդավարության ուղղությամբ, սակայն տառապանքներն ու տնտեսական խնդիրները մնացել են: 90-ականների ամերիկյան նորաձևությունը ներթափանցել է ամենուր: Կանայք սկսել են անել զիգզագաձև հերաբացվածք ու կրել պլաստիկե զարդեր: 2000-ականներ 2000-ականներ Բռնություններն ու ավերածությունները պատուհասել են Ֆիլիպինները նոր թափով, և քաղաքացիներն իրենց նվիրել են կինոյին ու հեռուստատեսությանը՝ դաժան իրականությունից փախչելու համար: Դա տեղի է ունեցել նաև կորեական մշակույթի ազդեցության պատճառով: Կանայք երկարացրել են մազերը և հավաքել մի կողքի վրա, մգացրել աչքերը և կրել թափանցիկ շրթներկ: 2010-ականներ 2010-ականներ Այժմ Ֆիլիպիններում միջին դասը բռնել է մշակութային վերելքի ուղին, ամրապնդվում են ԱՄՆ-ի հետ կապերը: Կանայք ընդունել են ամերիկյան գեղեցկության չափանիշները՝ երկար ալիքաձև մազեր, բնական դիմահարդարում, առողջ, արևայրուք ընդունած մաշկ: |