Իրանուհիների արտաքին տեսքը մշտապես հետաքրքրել է համաշխարհային հանրությանը մասնավորապես այն պատճառով, որ այն փակ է կողմնակի հայացքների համար: Սակայն հարկ է նշել, որ իրանուհիները միշտ չէ, որ իրենց գեղեցիկ մարմինն ու վարսերը թաքցրել են չադրայի տակ, ինչպես հիմա՝ «Իրանյան հեղափոխություն»-ից հետո:
Այս տեսահոլովակում վարպետ ոճաբաններն ու դիմահարդարները ներկայացնում են, թե 100 տարվա մեջ ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել իրանցի կնոջ արտաքինը՝ միշտ մնալով գեղեցիկ ու գրավիչ: