Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինծառայողի անհետացման պատճառները դեռ ստույգ հայտնի չեն

11:05, երկուշաբթի, 23 փետրվարի, 2015 թ.
Զինծառայողի անհետացման պատճառները դեռ ստույգ հայտնի չեն
     Գյումրիի ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 26-ամյա Արթուր Աֆյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ դեռ չկան: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Աշոտ Եղոյանն ասաց, որ ոստիկաններն ամբողջ գիշեր շարունակել են որոնողական աշխատանքները, զրուցել են Արթուրի կնոջ հետ, վերծանել նրա և ամուսնու վերջին հեռախոսազրույցը. «Կինը ոչ մեկի հետ չի շփվում, չի զրուցում, անհանգիստ վիճակում է, միայն իրավապահների հարցերին է պատասխանում: Իրավապահները վերծանել են հեռախոսազրույցը, որևէ արտառոց բան չեն նկատել նրա խոսքերում, սովորական խոսակցություն է եղել կնոջ հետ»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր, զինծառայողի` որպես անհետացման պատճառ նշվում է պարտքեր ունենալու ու թաքնվելու հանգամանքը:
5452 | 0
Facebook