Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարտքեր ուներ, երևի մի տեղ պահ է մտել». գյուղապետը` Գյումրու ռուսական զորամասից անհետացած զինծառայողի մասին

17:16, կիրակի, 22 փետրվարի, 2015 թ.
«Պարտքեր ուներ, երևի մի տեղ պահ է մտել». գյուղապետը` Գյումրու ռուսական զորամասից անհետացած զինծառայողի մասին
     Գյումրիի ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 26-ամյա Արթուր Աֆյանին դեռ չեն գտել:
     Հիշեցնենք` փետրվարի 20-ն Արթուրի ազատ օրն է եղել, իսկ հաջորդ օրն աշխատանքի չի ներկայացել: Զինծառայողի անհետացման մասին Գյումրիի ոստիկանության բաժին երեկ հաղորդում էր տվել Աֆյանի կինը: Նա հայտնել էր, որ առավոտվանից չի կարողանում ամուսնու հետ կապ հաստատել, զանգերին չի պատասխանում: Ոստիկանությունն այժմ փնտրում է Արթուր Աֆյանին, նա զինված չի եղել:
     «Ոչ, դեռ նորություն չկա, թե որտեղ է Արթուրը գտնվում: Գիտենք, որ պարտքեր, բան ուներ, հավանաբար չի կարողացել տալ, մի տեղ պահ է մտել, բայց դե պայմանագրային զինծառայող էր, գումարից չպետք է նեղվեր... Չգիտեմ, չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Աշոտ Եղոյանը:
     Զինծառայող Արթուր Աֆյանի կինը ներկա պահին հայրական տանն է՝ Մարմաշեն գյուղում:
6235 | 0
Facebook