Մամուլում ու համացանցում մեծ աղմուկ է բարձրացել ԵԽԽՎ նիստում Զարուհի Փոստանջյանի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցի շուրջ: Վերջինը հետաքրքրվել էր, թե Ս. Սարգսյանը վերջերս եղե՞լ է Եվրոպայի կազինոներում, խաղացե՞լ է, խոշոր գումար (70 միլիոն եվրո) տանուլ տվե՞լ է, և ով է վճարել:
Ի պատասխան` Ս. Սարգսյանը նշել է. «Ձեր ասածը` կապված կազինոյի հետ` ձեր հերթական երևակայության արդյունքն է: Ես չեմ խաղում կազինոներում, ու, ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինելու 70 մլն եվրոյի, եթե ունենայի, մի մասը ձեզ կնվիրեի, որ այդքան չարություն ձեր մեջ չկուտակվեր»: