Խնդրում ենք սպասել...

Համացանց

Փաշինյանը հեռախոսազրւյց է ունեցել Օլաֆ Շոլցի հետ

17:00, երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ.
Փաշինյանը հեռախոսազրւյց է ունեցել Օլաֆ Շոլցի հետ

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրւյց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
     Քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
     Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ:
     Վարչապետ Փաշինյանը կանցլեր Շոլցին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար:

1266 | 0
Facebook