Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ». ԿԳՄՍ նախարար

12:30, հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ.
«Մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ». ԿԳՄՍ նախարար

«Վերջին տարիներին մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ, գրեթե ոչ ոք չի դիմում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով ուղղություններով ուսուցիչ դառնալու համար»,- Կառավարության այսօրվա նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ոլորտում ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում կարիք ենք ունենալու մեծ թվով երիտասարդ ուսուցիչների, որպեսզի այս առարկաները դպրոցներում դասավանդվեն: Առաջարկում ենք ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանց առաջադիմության պարագայում 77 հազար դրամ, որը կարծում ենք, որ էական ազդեցություն կունենա այս ուղղությամբ ուսանողների թվի աճի վրա, հատկապես հաշվի առնելով որ նրանց մեծ մասը մարզաբնակ են և լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք են ունենում»,- ասաց նախարարը:

4903 | 0
Facebook