Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ի՞նչ քարտեզների հիման վրա է Ադրբեջանը պահանջում իրականացնել դելիմիտացիայի գործընթացը․ «Հրապարակ»

10:42, շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ.
Ի՞նչ քարտեզների հիման վրա է Ադրբեջանը պահանջում իրականացնել դելիմիտացիայի գործընթացը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կառավարության նախորդ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե, ըստ Ադրբեջանի նախագահի, «Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»։ Վարչապետի այս և այլ հայտարարությունների վերաբերյալ գրավոր հարցում էինք ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Մասնավորապես, հարցրել էինք․ «Ի՞նչ պայմաններ է առաջ քաշել ադրբեջանական կողմը սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի ընթացքում։ Ե՞րբ է նման պայմաններ ներկայացրել։ Պրահայում տեղի ունեցած հայտնի հանդիպումից հետո հանձնաժողովը քանի՞ անգամ է նիստ անցկացրել։

Ի՞նչ քարտեզների հիման վրա է Ադրբեջանը պահանջում իրականացնել դելիմիտացիայի գործընթացը, և վարչապետն ի՞նչ միջազգային մեխանիզմների մասին է խոսում։ Նաև՝ սահմանազատման-սահմանագծման աշխատանքների դադարեցումը կամ կասեցումը կարո՞ղ է նշանակել, որ ռազմական գործողությունների արդյունքում ձևավորված սահմանների վրա ենք կանգնելու, և Ադրբեջանը համարում է, որ իրականում ինքը դրանով արդեն իրականացրե՞լ է սահմանազատումը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

5000 | 1
Facebook