Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սերժ Սարգսյանը ճիշտ չի ասում». Անդրանիկ Քոչարյան

00:12, երեքշաբթի, 28 մարտի, 2023 թ.
«Սերժ Սարգսյանը ճիշտ չի ասում». Անդրանիկ Քոչարյան

Ինչո՞ւ չենք հերքում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունները, որ 18 թվականից հետո մենք ոչ մի զենք ձեռք չենք բերել, եթե դա այդպես չէ. Հ1-ի տաղավարում լրագրողի այս հարցին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ տանք. տարբեր մակարդակներում հերքումներ լինում են, ես չեմ հետևում հերքումներին»:

Դիտարկմանը՝ Ս. Սարգսյանն անգամ զենքերի անուններ էր թվարկում, թե մինչև 2018-ը ինչ հսկայական զենքի քանակ ենք մենք ստացել: Հանրության համար էլ պետք է պարզ լինի՝ մենք մինչև 18 թիվը, այդ զենքերը ունեցե՞լ ենք, օգտագործե՞լ ենք, եթե այո՝ ինչո՞ւ արդյունավետություն չենք ունեցել, Քոչարյանն ասաց. «Ինչ որ ունեցել ենք՝ կիրառվել են, ինչ-որ ինքն ասում է՝ չեն կիրառվել, ճիշտ չի ասում»:

5497 | 1
Facebook