Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընտրությունների անցկացման համար պետք է գոնե ներքին համաձայնություն լինի». Դավիթ Բաբայան

15:12, երկուշաբթի, 16 հունվարի, 2023 թ.
«Ընտրությունների անցկացման համար պետք է գոնե ներքին համաձայնություն լինի». Դավիթ Բաբայան

Արցախում համապետական ընտրություններ անցկացնելու մասին խոսակցությունները պարբերաբար գլուխ են բարձրացնում, հիմա էլ այդ խոսակցություններն ընթանում են, բայց դեռևս որևէ վերջնական որոշում չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով վերջին երկու օրերին Արցախում նոր ընտրություններ անցկացնելու լուրերը։

«Մենք պետք է շատ բան հաշվի առնենք, դժբախտաբար նաև աշխարհաքաղաքական իրավիճակը, ընտրություններն այնպիսի երևույթ են, որ, ուզած-չուզած, մեկ օր պետք է տեղի ունենան, չի կարող ընտրություն չլինել ընդհանրապես։ Պետք է տեսնենք՝ երբ է հարմար, ինչ իրավիճակ է ստեղծվում։ Դրա համար պետք է գոնե ներքին համաձայնություն լինի՝ հաշվի առնելով նաև ցանկացած հնարավոր արտաքին զարգացումները»,- նշել է նա։

Բաբայանի կարծիքով՝ ընտրություններ անցկացնելու մասին որոշումները պետք է կայացվեն բացառապես պետության և ժողովրդի շահերից ելնելով։ Բացի դրանից, ընտրությունները թույլ կտան իրականության վերաբերյալ ավելի հստակ պատկեր ձևավորել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

3501 | 0
Facebook