Աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին լքել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը (ՄԱՓԳՀ), որը նա զբաղեցնում էր ավելի քան 20 տարի՝ սկսած 2012թ.-ից։
Կազմակերպությունը պարզաբանել է, որ դերասանուհին կտեղափոխվի «հումանիտար և մարդու իրավունքների հարցերի ավելի լայն շրջանակ»՝ չբացահայտելով մանրամասները։
«Փախստականների իրավունքների ամենաազդեցիկ ջատագովներից մեկը՝ Ջոլին, կշարունակի աշխատել ավելի հավասար, արդար և ներառական միջազգային համակարգ կառուցելու ուղղությամբ»,- ավելացրել է գրասենյակը: