Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Երևանի զբոսայգիներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

21:54, կիրակի, 04 դեկտեմբերի, 2022 թ.
Երևանի զբոսայգիներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմանում շտապօգնության թիվ 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 71 խումբը կանչով մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում գտնվող «Վահան Զատիկյանի» անվան զբոսայգի, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված այգում հայտնաբերել են առանց մշտական բնակության վայր ունեցող 59-ամյա Հրաչյա Շ․-ի դին։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով էլ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

| | |
3361 | 0
Facebook