Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ հրաձիգները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել

00:18, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.
Հայ հրաձիգները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել

Հայ հրաձիգները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել Լեհաստանի բաց առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
     Առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ Մարզուհին այդպիսով արդեն ապահովել է իր մասնակցությունը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին:
     «Ատրճանակ մրցաձևի 10 մ վարժությունում Էլմիրան վաստակել է 578 միավոր և արժանացել ոսկե մեդալի»,– հայտնում են նախարարությունից։
     Ատրճանակ մրցաձևի տղամարդկանց պայքարում էլ Բենիկ Խլղաթյանն արծաթե մեդալ է նվաճել։ Նա 580 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
     Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը մասնակցել են նաև խառը մրցաձևին։ 290+284 միավորների հանրագումարով նրանք երկրորդ հորիզոնականում են:
     Հայաստանի մյուս ներկայացուցիչ, հրացան ձևի մարզիկ Հրաչյա Բաբայանը դուրս է եկել եզրափակիչ, սակայն վերջնարդյունքում դուրս է մնացել մեդալային պայքարից:
     Հիշեցնենք, որ Լեհաստանի բաց առաջնությունն անցկացվում էր նոյեմբերի 22-27–ը։ Մրցաշարին 8 երկրի 86 մարզիկ-մարզուհի է մասնակցել:

3650 | 0
Facebook