Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Netflix-ը չի հեռացնի Քանյե Ուեսթի մասին ֆիլմը

21:42, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2022 թ.
Netflix-ը չի հեռացնի Քանյե Ուեսթի մասին ֆիլմը

Netflix-ը չի հեռացնի Քանյե Ուեսթի «Jeen-Yuhs» վավերագրական ֆիլմը, չնայած երաժշտի հասցեին հնչած քննադատությունների ալիքին՝ նրա հայտարարությունների պատճառով, հայտնում է TMZ-ը:
     Ռեփերի կյանքի մասին եռագրությունը հասանելի կմնա դիտման համար, քանի որ Քանյեն ինքը չի մասնակցել դրա ստեղծմանը և չի պարունակում հակասեմական հայտարարություններ, հայտնել են տեսածառայությունից։
     «Jeen-Yuhs»-ը թողարկվել է Netflix-ում 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին և ստացել մի շարք կինոմրցանակներ, այդ թվում՝ Emmy Awards։ Ավելի վաղ կատարողն իր թվիթով կասկածի տակ էր դրել ԱՄՆ բանակի ռազմական պատրաստվածության մակարդակը, որը օգտատերերը համարել են հակասեմական, պարզաբանում է Washington Examiner-ը։
     Adidas AG-ն դադարեցրել է համագործակցությունը Ուեսթի հետ «անընդունելի, ատելության և վտանգավոր» հայտարարությունների պատճառով։ Balenciaga նորաձևության տունը նույնպես դադարեցրել է համագործակցությունը Ուեսթի հետ։

5838 | 0
Facebook