Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինային միջոցներ կմատակարարի անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար

20:30, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2022 թ.
ՆԱՏՕ-ն Ուկրաինային միջոցներ կմատակարարի անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար

Առաջիկա օրերին ՆԱՏՕ-ն Ուկրաինային հարյուրավոր հակաօդային սարքեր կմատակարարի։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«ՆԱՏՕ-ն առաջիկա օրերին (Ուկրաինա - խմբ.) կմատակարարի անօդաչու սարքերի դեմ պայքարի համակարգեր, ակտիվ խոչընդոտների հարյուրավոր կայաններ»,- ասել է նա Բեռլինի արտաքին քաղաքականության ֆորումում։

4085 | 1
Facebook