Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ն միջուկային զսպման զորավարժություններ է սկսում

13:00, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ.
ՆԱՏՕ-ն միջուկային զսպման զորավարժություններ է սկսում

ՆԱՏՕ-ի պլանավորած «Steadfast Noon» միջուկային զսպման զորավարժություններին, որոնք մեկնարկում են այսօր և կտևեն մինչև հոկտեմբերի 30-ը, կմասնակցեն 14 երկրներ և մինչև 60 ռազմական ինքնաթիռներ, գրում է РИА Новости-ն:
     Դաշինքի հայտարարության համաձայն՝ զորավարժությունները տեղի են ունենալու «Եվրոպայի հյուսիս-արևմուտքում»՝ Բելգիայի և Բրիտանիայի օդային տարածքներում, ինչպես նաև Հյուսիսային ծովի վրա։

Ինչպես պարզաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, «դրանք ամենամյա պլանային զորավարժություններ են»: Նա ընդգծել է, որ զորավարժությունները կապված չեն Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի հետ։

5855 | 0
Facebook