Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատասենյակում». Կարեն Ավագյան

14:48, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.
«Նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատասենյակում». Կարեն Ավագյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրել է․ «Իշխանազավթների թերթը, հավաստի աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ ադրբեջանը Հայաստանից պահանջում է`

⁃ Արցախն առանց որևէ կարգավիճակի ճանաչել իրենց տարածքային միավոր:

⁃ Կազմալուծել Արցախի պետական ինստիտուտները, այդ թվում՝ պաշտպանության բանակը:

⁃ Կորած ադրբեջանցիների մասին այլ տեղեկություններ, որոնք հիմք կծառայեն Հայստանին որպես պատերազմական հանցագործ ներկայացնելու գործում:

⁃ Սահամազատել սահմանն իրենց ուզած, ավելի ճիշտ կլինի ասել իրենց գծած քարտեզներով:

Մենք շատ լավ գիտենք, որ, ըստ օդում կախված լուրերի, նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատասենյակում:

Ակնհայտ է, որ սա խաղաղություն չէ, սա անգամ կապիտուլյացիա չէ: Սա սեփական ձեռքերով առհավետ բնաջնջման ակտն է:

Բայց այս ամենին զուգահեռ չկա ոչ մի խոսք, թե մենք ինչ ենք առաջարկում: Հիշեցնեմ նաև, որ ինչպես ԱԺ ամբիոնն օգտագործելով, այնպես էլ շատ այլ հարթակներում սրանք հայտարարել են, որ ադրբեջանի առաջարկած կետերի հետ համաձայն են:

Կետերն այլևս գաղտազերված են: Եզրակացությունը մեկն է: Մեզ բռնի կերպով ուզում են հաշտեցնել բնաջնջման հետ»:

Աղբյուրը` Կարեն Ավագյան
3887 | 1
Facebook