Լեհաստանը Գերմանիայից փոխհատուցում է պահանջում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից իրեն հասցված վնասի համար։ Վարշավան այն գնահատել է 1,3 տրիլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Լեհաստանում իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին, գրում է Reuters-ը։
«Այն գումարը, որը ներկայացվել է որպես կրած վնասների չափ, ամենասահմանափակն է, կոնսերվատիվը: Այն կարող է զգալիորեն աճել: Դա 6 տրիլիոն 200 միլիարդ զլոտի է (1,3 տրիլիոն դոլար - խմբ.): Ինչ վերաբերում է Գերմանիային, Հաշվի առնելով, որ նման փոխհատուցում վճարվել է տասնամյակներ շարունակ, Գերմանիայի տնտեսության համար սա ուժերից վեր գումար չէ»,- ասել է քաղաքական գործիչը՝ ելույթ ունենալով նացիստական Գերմանիայի հարձակման և 1939-1945 թթ գերմանական օկուպացիայի հետևանքով Լեհաստանի կրած կորուստների մասին զեկույցի ներկայացման ժամանակ
Յարոսլավ Կաչինսկու խոսքով, մի քանի տասնյակ երկրներ փոխհատուցում են ստացել Գերմանիայից, իսկ Լեհաստանը՝ ոչ։