Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գնացի գազի բալոնի փորձաքննության, պահանջեցին 12000 դրամ, կնիքը խփեցին ու.... վերջ». Մ. Առաքելյան

01:30, չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ.
«Գնացի գազի բալոնի փորձաքննության, պահանջեցին 12000 դրամ, կնիքը խփեցին ու.... վերջ». Մ. Առաքելյան

Օգտատեր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել . «Այսօր գնացի մեքենայի հեղուկ գազի բալոնի փորձաքննության: Նախ ասեցին՝ հոպար ջան մաշնեն ստե կայնցրու, հեդո հել երրորդ հարկ, ձախի վրի դուռը: Բարձրացա: Ուզեցին տեխանձնագիր և իմ հեռախոսով նկարած բալոնի պատկերը, գրանցեցին համակարգչում, պահանջեցին 12000 դրամ, ստացան, կնիքը խփեցին ու...վերջ: Ասում եմ՝ բա փորձաքննությու՞նը: Գագոոո՜ միատ են դեղին սարքով բալոնի պատերի հաստությունը նայի: Իջա, Գագոյի ձեռքի դեղին սարքը հիշեցնում էր մանկական խաղալիքի հեռակառավարման վահանակիկ, իրանց լեզվով՝ ՊՈւԼՏ: Պպզեց, այդ հրաշք սարքը տարավ-բերեց բալոնի տակով և հայտնեց արդարացնող դատավճիռը՝ հոպար, ձեր բալոնը լավն ա, կարաք քշեք: Ըհը: Իտալացին և այլն, գլխներին զոռ են տվել գործարան են կառուցել, բալոններ են արտադրում, որի փորձաքննությունը տիեզերական Հայաստանում կարող են անել ամեն պատահած գառաժում: Տհաս ուռոդներ...
     Ուրեմն այսպես, օրենք մշակողներ, այն առաջարկող-պարտադրողեր, օրենք ընդունողներ...պարզ է չէ, թե կոնկրետ ես ինչ եմ մտածում ձեր մասին, ավելին ասեմ, ձէր էդ հետույքով ձեզ հետ նույնիսկ ձեր ժողովուրդը հաշվի չի նստում, ուր մնաց թե օտարերկրացին, առավել ևս՝ ռուսը, թուրքը կամ ամերիկացին: Բառադի գյադեք...

9928 | 1
Facebook