Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Bloomberg-ը հայտնում է Ռուսաստանում դեֆոլտի մասին

09:00, երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.
Bloomberg-ը հայտնում է Ռուսաստանում դեֆոլտի մասին

Գիշերը լրացել է պետական ​​պարտատոմսերի մոտ 100 միլիոն դոլարի ժամկետանց վճարումների արտոնյալ ժամկետը, այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Սա կլինի երկրի առաջին դեֆոլտն արտաքին պարտքի գծով 1918 թվականից ի վեր, նշում է գործակալությունը, միևնույն ժամանակ, հավելելով, որ «դեֆոլտը հիմնականում խորհրդանշական է և քիչ նշանակություն ունի ռուսների համար»:

«Դեֆոլտի մասին պնդումների հետ Մոսկվայում համաձայն չեն»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Bloomberg-ի հաղորդագրությունը։

«Դեռ մայիսին այդ վճարումները կատարվել են։ Եթե այդ միջոցները ինչ-որ տեղ սառեցվել են և չեն հասել հասցեատերերին, դա մեր խնդիրը չէ»,- ասել է նա:

7904 | 0
Facebook