Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը դեֆոլտից մի քանի ժամ է պակաս. #Bloomberg

17:12, կիրակի, 26 հունիսի, 2022 թ.
Ռուսաստանը դեֆոլտից մի քանի ժամ է պակաս. #Bloomberg

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը լրանում է պետական ​​պարտատոմսերի մոտ 100 միլիոն դոլարի ժամկետանց վճարումների արտոնյալ ժամկետը, գրում է Bloomberg-ը։

ՌԴ իշխանությունները պաշտոնապես դեֆոլտ չեն հայտարարի, սակայն «պարտավորությունների չկատարման փաստը» կարձանագրվի, եթե ներդրողները չստանան իրենց գումարները։ Սա կլինի երկրի առաջին դեֆոլտն արտաքին պարտքի գծով 1918 թվականից ի վեր, նշում է գործակալությունը։

Հիշեցնենք, որ ապրիլին Միացյալ Նահանգներն արգելել էր Ռուսաստանին սպասարկել արտաքին պարտքը՝ առանց լիցենզիայի երկարաձգման, որը թույլ էր տալիս ռուսական սուվերեն պարտատոմսերի սեփականատերերին վճարումներ ստանալ։ Այս լիցենզիայի ժամկետը լրացել է մայիսի 25-ին: Լոնդոնի Citibank-ն այն ժամանակ հրաժարվեց կատարել վճարային գործակալության գործառույթները ռուսական դոլարի թողարկումների համար, և Ֆինանսների նախարարությունը այդ գործառույթները փոխանցեց Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիային:

11097 | 0
Facebook