Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական պետհամարանիշերով մեքենաներն՝ առանց ռուս խաղաղապահների ուղեկցության, փորձում են անցնել Աղավնոյի անցակետը». ԱԺԲ

11:42, կիրակի, 26 հունիսի, 2022 թ.
«Ադրբեջանական պետհամարանիշերով մեքենաներն՝ առանց ռուս խաղաղապահների ուղեկցության, փորձում են անցնել Աղավնոյի անցակետը». ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռը ֆեյսբուքյան էջում նախօրեին տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. ««Խաղաղապահների» անվան տակ Արցախում գտնվող ռուսական զորքը մեղմ ասած չի իրականացնում իր առաքելությունը:
     Զորքի ներկայությունը սպառնալիք է դարձել Արցախում ապրող մեր հայրենակիցների համար:
     Այսօր այդ մասին փաստող տեսանկարահանումներ է արել Բևեռի անդամ, ապստամբ Մարտիրոս Հակոբյանը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներն՝ առանց ռուս խաղաղապահների ուղեկցության, փորձում անցնել Աղավնոյի անցակետը, ինչին ընդդիմանում է Մարտիրոս Հակոբյանը՝ հորդորելով անցակետում կանգնած ՌԴ զինծառայողներին չթույլատրել, որ ադրբեջանցի վարորդն՝ առանց ռուսական զորքերի ուղեկցության, անցնի գյուղի մոտակայքով, որտեղ մեր բազմաթիվ հայրենակիցներ կան՝ անզեն և անպաշտպան:
     Նշենք, որ սա առաջին դեպքը չէ: Թշնամին, ռուս «խաղաղապահների» հետ համաձայնեցված, անարգել կերպով անցուդարձ ունի մեր գյուղերի ճանապարհներով: Եղել են նաև խաղաղ բնակիչներին վախեցնելու փորձեր»:

5741 | 0
Facebook