«Հաստատուն լոնքերով քանդում ենք մեր տնտեսությունը, որ մաս դառնանք ռուսական ռուբլու ազդեցության գոտում». Արման Վարդանյան
16:06, շաբաթ, 25 հունիսի, 2022 թ.
Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը. «Հայաստան գաղթած ռուսները լրիվ պատուհաս դարձան Հայաստանի տնտեսության համար։ Վերջապես հայ գործարարները, խոշոր և միջին բիզնեսը ահազանգ է բարձրացնում, որ կառավարությունը միջոցներ ձեռնարկի։ Բայց կարծես կառավարության հեչ պետքն էլ չէ։ Հաստատուն լոնքերով քանդում ենք մեր տնտեսությունը, որ մաս դառնանք ռուսական ռուբլու ազդեցության գոտում»։