Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինային 700 մլն դոլարի հրթիռային համակարգեր կտրամադրի

20:48, չորեքշաբթի, 01 հունիսի, 2022 թ.
ԱՄՆ-ն Ուկրաինային 700 մլն դոլարի հրթիռային համակարգեր կտրամադրի

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 700 միլիոն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրելու մասին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է, մասնավորապես, հեռահար հրթիռային համակարգեր, ինչպես նաև, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, խոշոր տրամաչափի այլ զինատեսակներ։

Նա նաև հավելել է, որ Ուկրաինան երաշխիքներ է տվել Վաշինգթոնին, որ նա չի օգտագործի արևմտյան զենք՝ Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների վրա հարձակվելու համար։

6134 | 0
Facebook