Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոստիկանների բոլոր հանցագործությունները համապատասխան զեկույցներով կներկայացվեն միջազգային գործընկերներին»․ Թ․ Թովմասյան

00:24, երեքշաբթի, 31 մայիսի, 2022 թ.
«Ոստիկանների բոլոր հանցագործությունները համապատասխան զեկույցներով կներկայացվեն միջազգային գործընկերներին»․ Թ․ Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառումը․ «Ոստիկանությունը հարաբերական դադարից հետո այսօր էլ ավելի ագրեսիվ գործողությունների դիմեց։
     Ոստիկանական բոլոր հանցագործությունները ՀՀ քաղաքացիների, պատգամավորների, անչափահասների նկատմամբ դրվագ առ դրվագ արձանագրվել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից, և որպես հանցագործության մասին հաղորդում շուտով կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազին։
     Բոլոր վայրագությունների մասին համապատասխան զեկույցներով կտեղեկացվեն նաև մեր միջազգային գործընկերները»:

2453 | 0
Facebook