Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել Թեհրանի վրա ճնշումը»․ Բլինքեն

16:48, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
«ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել Թեհրանի վրա ճնշումը»․ Բլինքեն

ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել Թեհրանի վրա ճնշումը՝ իրանական նավթի արտահանումը սահմանափակելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ավելի վաղ ես հայտարարել եմ, որ մենք պատժամիջոցներ ենք սահմանել ավելի քան 200 ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, մենք արգելափակել ենք ավելի քան 50 նավ և շարունակում ենք հայտնաբերել այլ լցանավեր»,- ասել է Բլինքենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «չի չեղարկել Իրանի նկատմամբ որևէ սահմանափակող գործողություն և մտադիր է շարունակել խոչընդոտել նավթի և նավթամթերքի արտահանմանը»։

2022 | 1
Facebook