Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչպես են ՔՊ-ակաները տենդերներ խլում». Արթուր Չախոյան

20:30, երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.
«Ինչպես են ՔՊ-ակաները տենդերներ խլում». Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Տեխնիկական հսկողությունը պետք է իրականանա ամենօրյա ռեժիմով, սակայն հ.48 մանկապարտեզի տեխնիկական հսկողություն իրականացնող անձի համար ամենօրյա ռեժիմով այցելությունը շինհրապարակ դառնում է անհնարին, քանի որ նա աշխատում է Երևանի քաղաքապետարանում։
     Նախկին Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության բաժնի պետ Էմիլ Իվանյանը հ.48 մանկապարտեզի տեխնիկական հսկողություն իրականացնող անձի ընկերն է, և Էմիլ Իվանյանը իմանալով որ իր ընկերը «տեխնիկական հսկողություն իրականացնող անձը» աշխատում է Երևանի քաղաքապետարանի անվտանգությունում, կնքել է իր հետ հ.48 մանկապարտեզի շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության պայմանագիր, ինչը որ դա արդեն իսկ շահերի բախում է։
     Անպայման այս տեսանյութը լայքեք և տարածեք, որ տեսանյութը շատ մարդ տեսնի թե ոնց են ՔՊ-ակաները տենդերներ խլում»:

3055 | 0
Facebook