Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընտրություններն անցնում են ազատ ու խիստ մրցակցային պայմաններում»․ Վարդան Ոսկանյան

13:18, ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.
«Ընտրություններն անցնում են ազատ ու խիստ մրցակցային պայմաններում»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․

«Իրանում այսօր անցկացվող նախագահական ընտրություններում արդեն քվեարկել են նախագահի բոլոր չորս թեկնածուները։

Ըստ դիտորդական գնահատականների՝ ընտրություններն անցնում են ազատ ու խիստ մրցակցային պայմաններում և չափազանց դժվար է կանխատեսել դրանց արդյունքները։

Ամենաշատ ձայներ հավաքելու ունակ թեկնածուների հիմնական եռյակը բաղկացած է երկու պահպանողական և մեկ բարեփոխական քաղաքական գործչից։

Ընտրական հագեցած օրն ավարտվելու է այսօր՝ Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշերին»։

1298 | 0
Facebook