Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ.

Համացանց

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ

21:24, երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.
Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ է հանդիպել, հայտնում են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից․ «Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 24 Յունիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հ.Յ.Դ.ի Հայաստանի գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան, ընկերակցութեամբ Հ.Յ.Դ.ի Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի եւ Լիբանանի խորհրդարանի հայկական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունիի ու կազմակերպչականի ատենապետ Ալպեր Պալապանեանի:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու Հայաստանի ներքին կացութեան եւ վերջին շրջանին տեղի ունեցող զարգացումներուն»։

2110 | 0
Facebook